Վերին Անտառային փողոցում, վաճառվում է 122 քմ մակերեսով` երկկողմանի լուսավորությամբ` դիզայներական ոճով վերանորոգված 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա։ Բնակարանն ունի աշխատասենյակ և 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Ամբողջը կահավորված է նրբաճաշակ և ժամանակակից լուծումներով, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Գինը ներառում է ամբողջ կահույքն ու տեխնիկան և ավտոկայանատեղի` 1 մեքենայի համար: