Տիգրան Մեծի պողոտայում, 1-ին գծում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ։ Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, հատակը երեսպատված է զարդանախշ մանրահատակով: Ծածկերը բետոնապատ են, առաստաղը` բարձր` 2.75 մ: Առկա են բաց և փակ պատշգամբներ: Գտնվում է քաղաքի բանուկ հատվածներից մեկում, մոտակայքում կան բազմազան խանութներ, սննդի կետեր և այլն: