Վաճառվում է 2-ը ձևափոխված 3 սենյականոց բնակարան Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի ժամանակակից հարմարավետ ինտերիեր՝ հյուրասենյակը ծածկված է լամինատով, խոհանոցը սալիկապատ է՝ հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Սենյակները լուսավոր են՝ հարմարավետ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, համալրված է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին: