Պարոնյան փողոցում՝ Դվին հյուրանոցի հարևանությամբ, վաճառվում է 105 քմ մակերեսով 3 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Շենքը կառուցվել է սեյսմակայուն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված են, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հրազդանի կիրճը: Շենքում գործում է 3 վերելակ, առկա է երկհարկանի ավտոկայանատեղի, ունի ընդարձակ բակ ու այգի: Գույքը օտարվում է անշարժ գույքի գնման իրավունքի վկայականով: Եկամտահարկի վերադարձի օրենքը չի գործում այս բնակարանի դեպքում: