Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 115 քմ մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, բոլոր սենյակները կահավորված են բարձրորակ կահավորանքով և հագեցած են տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ապահովված է օդորակիչներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով հագեցած են սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի 2 վերելակ, բակում կա խաղահրապարակ։