Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, լուսավոր բնակարան` 108 քմ մակերեսով, Ռոստոմի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում, «Տաշիր» առևտրի կենտրոնի և մետրոյի հարևանությամբ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Կա 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ համայնապատկերներով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Շենքում կա ստորգետնյա կայանատեղ 2 մեքենայի համար, 2 վերելակ, անվտանգության համակարգ։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, դպրոցներ, սրճարաններ և ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի մի մասով: