Պարոնյան փողոցում՝ Դվին հյուրանոցի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 121.7ք.մ.։ Այս պահին շենք գտնվում է դեռ շինարարության փուլում: Շենքը հանձնվելու է շահագործման 2021 թվականի դեկեմբեր ամսին: Բնակարանը հանձնվելու է կապիտալ վերանորոգված: Շենքը մոնոլիտ է, սեյսմակայուն և ամենավերջին տեխնոլոգիաներով և ստանդարտներով ջերմամեկուսացված: Բնակարանը ունի երկկողմանի վիտրաժ պատուհաններ, մի կողմը նայում է քաղաքին, մյուս կողմը Հրազդան գետին և Սուրբ Հովհաննես եկեղեցուն: Շենքի հարևանությամբ գտնվում է առաջվա Դվին, այժմ Դավիթ Բեկ բարձրակարգ հյուրանոցը և Սուրբ Հովհաննես եկեղեցին: Հյուրասենյակի պատի, դեպի Հրազդան գետ և եկեղեցի նայող պատուհանը վիտրաժ է, (հատակից-առաստաղ), վիտրաժ պատուհաններ են նաև ննջասենյակների պատուհանները, որոնք դուրս են գալիս բաց պատշգամբ: Շենքում առկա է երկհարկանի ավտոկայանատեղ և մեծ ընդարձակ բակ ու այգի: