6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում վաճառվում կամ վարձով է տրվում կապիտալ վերանորոգված 3 սենյականոց բնակարան: Մակերեսը 120 ք.մ է։ Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն, ժամանակակից և նրբաճաշակ կահավորված է։ Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է 3 հատ օդորակիչ: Մեծ ննջասենյակն ունի առանձին լոգասենյակը: Ննջասենյակներից յուրաքանչյուրն ունի իր առանձին բաց պատշգամբը` հիանալի տեսարանով դեպի Մասիս սարը: Այս նորակառույց շքեղ բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ` Կասկադ Հիլս թաղամասում: Շենքն ունի իր լողավազանը, մարզասրահը, խաղահրապարակը և բացօթյա ավտոկայանատեղը, ինչպես նաև 2-3 րոպե ոտքով քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆեսճյան թանգարան, Կասկադի շարժասանդուխքներ, այսինքն՝ 10-12 րուպե ոտքի ճանապարհ և դուք քաղաքի սրտում եք՝ Օպերայի և բալետի թատրոնի մոտ: