Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վահագն Դավթյան փողոցում` Սարալանջ փողոցին զուգահեռ, 7 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը արևող է, ունի բաց պատշգամբ: Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ` 15000 $ հավելավճարով: Մոտակայքում է գտնվում Հաղթանակ զբոսայգին և Կասկադ համալիրը: