Էրեբունի Բժշկական կենտրոնից մի փոքր հեռու՝ Խաղաղ դոն փողոցի վրա, վաճառվում է երեք սենյականոց ընդարձակ բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Այն ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոպական արտադրության են։ Տանիքում կա նաև 100 քմ մակերեսով ձեղնահարկ, որը, ցանկության, դեպքում, կարող է օգտագործվել բնակեցման համար, ինչպես նաև 22 քմ մակերեսով քարե ավտոտնակ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկպատաված են, իսկ միջանքում կան ներկառուցված պահարաններ։ Կա նաև մեծ խորդանոց։ Մոտակայքում են գտնվում 178–րդ դպրոցը և 72-րդ մանկապարտեզը, ինչպես նաև բազմաթիվ խանութներ։ Հնարավոր է նաև փոխանակում մեկ այլ բնակարանի կամ սեփական տան հետ։