Բնակարանը գտնվում է «Մետաքս գոլդ» ոսկու շուկայի դիմացի մայթում՝ երկրորդ շարքում, թիվ 39 դպրոցի ետևի բարձրահարկում։ Ձևափոխված է երեք սենյականոցի։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Վաճառվում է խոհանոցի կահույքով, ներկառուցված պահարաններով և տեխնիկայով, որոնց արժեքն արդեն ներառված է գնի մեջ։ Բնակարանի որոշ մասը նոր վերանորոգված է, որոշ մասը՝ հին։ Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան շրջակայքի ուղղությամբ։ Բակում կա խաղահրապարակ, մոտակայքում՝ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, այլ կենտրոններ։