Բնակարանը գտնվում է Սասունցի Դավիթ–Բուռնազյան խաչմերուկի անկյունում՝ կայարանից մոտ 100 մ հեռավորության վրա, ինը հարկանի շինության վերջին հարկում։ Տանիքը վերանորոգված է։ Մուտքի դուռը մետաղյա է։ Բնակարանը լուսավոր է։ Ընդհանուր առմամբ, բնակարանը լավ վիճակում է։ Զգացվում է միայն մասնակի կոսմետիկ հարդարման կարիք։ Ջրամատակարարումը ժամային է։ Գազաֆիկացումն արդեն իսկ կատարված է։ Բնակարանի երկու կողմերից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևան և Արարատ լեռ։ Բակում կա մեքենա կայանելու հնարավորություն, մոտակայքում՝ շուկա, սուպերմարկետ, դպրոցներ։ Կանգառ հասնելու համար կպահանջվի հինգ րոպե։