Դավթաշեն 2-րդ թաղամասում՝ վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 81 ք.մ.։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։