Դավթաշեն 2-րդ թաղամասում վաճառվում է 3 սենյականոց բնակարան 79 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և բարձրորակ սալիկներով: Բնակարանը համալրված է կահույքով և տեխնիկայով: 2 սանհանգույցները պատված են իսպանական սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Առկա է փակ տնտեսական պատշգամբ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները և տրանսպորտի կանգառները: