Վաճառվում է 3 սենյականոց 73 քմ մակերեսով նորաոճ բնակարան Դավթաշենում, որը գտնվում է 9 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումը անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Բնակարանը մասնակի կահավորված է, խոհանոցում կա նոր գույք և տեխնիկա, ննջասենյակները ընդարձակ են և լուսավոր: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ունի տեսարան դեպի Արարատ լեռը: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կան անհրաժեշտ բոլոր խանութները: