Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցում գտնվող նորակառույց 18 հարկանի էլիտար շենքի 5-րդ հարկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 118 քմ: Այն ժամանակակից լուծումներով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչներ, սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն, նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Շենքում գործուն են բարձրորակ վերելաներ, կա անվտանգության համակարգ: Բակը խնամված է, ունի խաղահրապարակ: