Դավթաշեն համայնքում, "Արմենիա" հեռուստաընկերության մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով 2-ը ձևափոխած 3 սենյականոցի` ստուդիա ոճով վերանորոգված հարմարավետ բնակարան՝ 74 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ` հիասքանչ տեսարանով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակը խնամված է, ունի խաղահրապարակ: Մոտակայքում կան տարբեր խանութներ, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: