Դավթաշեն 2-րդ թաղամասում վաճառվում է 3 սենյականոց` եռակողմ դիրքով և գեղեցիկ տեսարաններով ընդարձակ բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 13-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 115 քմ։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, պատերի բաժանումներն արված են` գաջած և հարթեցված, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են: Խոհանոցը առանձին է, ունի 2 սանհանգույց: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ, պահակակետ և սպասարկման ծառայություն: Բակը բարեկարգ է, առկա է կանաչապատ տարածք: