Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ կահավորված ընդարձակ բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեձոր փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան եվրոպական ստանդարտների։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի բաց տնտեսական պատշգամբ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։