Մ. Բաղրամյան պող. 2-րդ փակուղում տեղակայված 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում, վաճառվում է լյուքս դասի շքեղ վերանորոգված երեք սենյականոց բնակարան։ Ողջ նորոգումը կատարված է որակյալ նյութերով՝ պաստառները և ջահերը իտալական են, հատակը ծածկված է որակյալ լամինտով և պրեսգրանիտով, հատակը ջեռուցվում է։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև օդորակիչներ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և շքեղ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Ունի շատ գեղեցիկ բաց պատշգամբներ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Շենքը ունի ստորգտենյա կայանատեղ։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայություններով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր։