Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց նորաոճ ինտերիերով ընդարձակ բնակարան՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչներ, խոհանոցի հատակը պրեսգրանիտ է, ննջարաններինը՝ մանրահատակ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի նաև 3 բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Մեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Վաճառվում է ողջ գույքի, տեխնիկայի և ստորգետնյա կայանատեղի հետ միասին։ Բնակարանում տեղադրված է տեսաձայնագրող անվտանգության համակարգ։