Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը առանձին է։ Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանը վաճառվում է առանց կահույքի: