Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է ,մեկ սենյակը ցանկության դեպքում կկահավորվի։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի նաև բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։