Քեռու փողոցում՝ վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ, շքեղ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկներով, իսկ ննջարաններում և հյուրասենյակում՝ մանրահատակով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։