Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։