Հ. Հակոբյան փողոցում՝ Մերգելյան ինստիտուտից մի փոքր հեռու, վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի բնակելի շենքի 7–րդ հարկում և զբաղեցնում է 80 քմ տարածք։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է ունի գեղեցիկ կահավորանք և յուրահատուկ դիզայն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով։ Պատուհանից բացվում է հիանալի տեսարան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ, "Բարեկամություն" մետրոյի կայարանը, իսկ շենքի տակ գործում է սուպերմարկետ։