Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում՝ Բարեկամության մետրոյի մոտ, 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։