Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ Անելիք բանկի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով, ունի 2 բաց պատշգամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է գեղեցիկ և նորաձև կահույքով և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում կարող եք գտնել անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։