Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Շենքը գտնվում է հանգիստ անաղմուկ վայրում, ունի անվտանգության համակարգ, գեղեցիկ խաղահրապարակ։