Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի և Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի նաև նկուղ՝ 16 քմ. մակերեսով։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։