Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 81 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փափազյան փողոցում 5 հարկանի շենքի 1-ին հարկում: Ունի բաց պատշգամբ՝ 13ք.մ.՝ 81 քմ.-ից զատ։ Ունի խորդանոց և նկուղ՝ 5 և 7 ք.մ.։ Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, խոհանոցի հատակը ջեռուցվող է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը կարող է վաճառվել կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար բակում նախատեսված են կայանատեղեր։ Գինը իր մեջ ներառում է ծաղկապատ հողատարախք 15 ք.մ. մակերեսով բակում։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։