Քեռի փողոցում վաճառվում,երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում՝ այս կապիտալ վերանարոգված 3 սենյականոց բնակարանը Մերգելյան այգու ետնամասում գտնվող՝ 18 հարկանի նորակառույց ՛շենքի 11-րդ հարկում: Եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգված այս բնակարանը ունի հարմարավետ և ժամանակակից կահավորանք, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Հատակը ծածկված է որակյալ վիեննական մանրահատակով: Ջեռուցվում է էլեկտրականությամբ: Շքապատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հրազդանի կիրճ: Շենքում գործում է մարզասրահ, լողավազան, մանկական խաղահրապարակ և ռեստորանային համալիր՝ շենքի բնակիչների համար: Ունի նաև շուրջօրյա գործող անվտանգության համակարգ։ Ընդհանուր գնի մեջ ներառված է ողջ գույքն ու տեխնիկան։