Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում վաճառվում է երեքը դարձրած չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի բնակելի շենքի 14–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Ապահովված է մշտական ջրով, ունի գազի հնարավորություն։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Խոհանոցը կահավորված է ժամանակակից կահույքով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև բանկի մասնաճյուղեր։