Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ «Ակցեռն» ընկերության գրասենյակի դիմաց, շտապ վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի բնակելի շենքի 12-րդ հարկում և զբաղեցնում է 93.1քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և օրիգինալ ինտերիերը դրան տալիս է յուրօրինակություն և հարմարավետություն։ Խոհանոցը կահավորված է ժամանակակից խոհանոցային կահույքով: Սենյակների հատակը որակյալ մանրահատակից է։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Շենքում անխափան աշխատում է վերելակ։ Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մի փոքր հեռու գտնվում է դպրոց և մանկապարտեզ։ Մոտակայքում կգնտեք նաև բոլոր անհրաժեշտ խանութները, "Կրպակ" սուպերմարկետը։ Բնակարանը գտնվում է հիպոտեքային վարկի տակ: