Արաբկիր 25-րդ փողոցում՝ Քոչարի կամրջի մոտ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 4–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Շենքի դիմաց կա տարածք մեքենաներ կայանելու համար, իսկ մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։