Երեք սենյականոց բնակարանը գտնվում է Մամիկոնյանց– Գրիբոյեդով հատման կետի անկյունում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի և «Հայբուսակ» համալսարանի մոտակայքում, հինգ հարկանի քարե շենքի վերջին հարկում։ Թե՛ տանիքը, թե՛ բնակարանը նոր կապիտալ վերանորոգված են։ Մուտքի դուռը երկաթյա է։ Վերանորոգման արդյունքում նորացվել են հոսանքի լարերն ու ջրատար խողովակները, փոխվել են պատուհանները, նորովի են սալիկապատվել սանհանգույցն ու խոհանոցը։ Անցկացվել է անհատական ջեռուցման համակարգ։ Այս արևկող բնակարանը վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին։ Այն ունի շատ ընդարձակ, բաց պատշգամբ, որն ունի բոլոր հնարավորությունները որպես ամառային հանգստի անկյուն ծառայելու։ Բակում կա ազատ տարածություն մեքենա կայանելու համար, շրջակայքում՝ առօրյա կյանքին անհրաժեշտ տարատեսակ խանութներ, կենտրոններ և այլն։