Բնակարանը գտնվում է «Շոկոլադ» խանութի հարևանությամբ՝ ինը հարկանի շենքի հինգերորդ հարկում։ Վերանորոգումը նոր չէ, սակայն բնակարանը բավականին խնամված վիճակում է։ Մուտքի դուռը երկաթյա է։ Ջրատար խողովակները նորացված են։ Արևկող է։ Ապահովված է մշտական ջրով, գազաֆիկացված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Կա նաև նկուղ։ Բակում հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Մոտակայքում կան այլ խանութներ, ուսումնական հաստատություններ։