Ժամանակին կապիտալ վերանորոգում ստացած բնակարանը գտնվում է Գյուլբենկյան և Համբարձումյան փողոցների հատման կետի մոտակայքում տեղակայված տասնչորս հարկանի շենքում։ Ձևափոխված է չորս սենյականոցի։ Մուտքի դուռը երկաթյա է։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ։ Դեռ գազաֆիկացված չէ, սակայն կա նաև այդ հնարավորությունը։ Ունի ներկառուցված պահարաններ։ Անցկացված է ինտերնետ կապ։ Շենքի հարևանությամբ կա «Նոր Զովք» սուպերմարկետ, դպրոց և մանկապարտեզ։