Ազատության պողոտայում վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված մաքուր վիճակում է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ զարդանախշ կաղնե մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: