Վաճառվում է 115 քմ մակերեսով 3 սենյականոց լուսավոր նորաոճ ինտերիերով բնակարան Մամիկոնյանց փողոցում՝ 20 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 20-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված ժամանակակից լուծումներով: Ննջասենյակները հարմարավետ կահավորում ունեն: Լոգասենյակները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած սանտեխնիկայով և լոգախցիկով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բնակարանն ունի հիանալի բաց պարշգամբ, որտեղից աննկարագրելի շքեղ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և մայրաքաղաքը: Բակը բարեկարգ է, մոտակայքում կան մթերային խանութներ, զբոսայգի, տրանսպորտի կանգառներ և այլն: Վաճառվում է ամբողջ գույքով: