Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 113 քմ մակերեսով, որը գտնվում է Օրբելի և Կիևյան փողոցների մոտակայքում, 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նորոգում ունի, ինտերիերն իրականացված է դիզայներական ոճով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Առկա է 2 զգեստասենյակ և 2 սանհանգույց` սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով ու լոգախցիկով: Բնակարանը կահավորված է և ապահովված է նոր կենցաղային տեխնիկայով, ունի լոջիա: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Կենտրոն մեքենայով 5-6 րոպեում կարելի է հասնել: