Վաճառվում է 78 քմ մակերեսով 3 ձևափոխած 4 սենյականոց բնակարան Ա. Ավետիսյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, համալրված է գույքով և տեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր, դպրոց և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է ամբողջ գույքով: