Կոմիտասի պողոտայում՝ վաճառվում է նորաոճ դիզայնով, 3 սենյականոց՝ 105 քմ մակերես ունեցող բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է, գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է բարձրորակ կաղնու մանրահատակով, ինետերիերային աշխատանքները կատարված են որակյալ շինարարական նյութերով և ժամանակի պահանջներին համահունչ: Ընդհանուր բնակարանը գեղեցիկ կահավորված է՝ հագեցած գույքով, տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներն ու սուպերմարկետները: