Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որն ունի 96 քմ մակերես: Հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, տանիքը վերանորոգված է, հատակը պատված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայով: Խոհանոցը առանձին է՝ սալիկապատված: Ննջարանները հարմարավետ են և ընդարձակ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, կա վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց տեսարանով: Մոտակայքում կան շուկա, դեղատներ և այլ անհրաժեշտ խանութներ: