Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց 64 քմ մակերեսով ստուդիո բնակարան՝ Գյուլբենկյան փողոցում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը ժամանակակից կահավորում ունեն, լուսավոր են՝ հագեցած տեխնիկայով: Ննջարանները, չնայած կոմպակտ չափսերի, շատ հարմարավետ են, նորաոճ կահավորմամբ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանի ինտերիերի գունային և ոճային լուծումները իրականացված են մեղմ և զուսպ գույների մեջ, ինչն էլ կգոհացնի ամենախստապահանջ հաճախորդներին: Գտնվում է Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ: Մոտակայքում են Բարեկամության մետրոն, Քարֆուր սուպերմարկետը: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: