Մալխասյանց փողոցում, նորակառույց 14 հարկանի մոնոլիտ շենքի 8-րդ հարկում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց 75 քմ մակերեսով բնակարան: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, ունի գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր և լուսավոր սենյակներ: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են նոր կահույքով, հագեցած են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող պրեսգրանիտով: Լոգասենյակը սալիապատված է և հագեցած է սանտեխնիկայով, ունի վաննա: Բնակարանն ունի զգեստասենյակ, բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է 4 վերելակ, կա անվտագության համակարգ, անվճար մանկական սենյակ՝ աշխատակցի հսկողությամբ, աշխատասենյակ (Co-Working space): Բակը խնամված է, ունի կանաչապատ տարածք և խաղահրապարակ: Վաճառվում է ամբողջ գույքով: