Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 77 քմ մակերեսով, որը գտնվում է Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում, 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի բարձր` 1-ին հարկում։ 1 սենյականոց 2 բնակարաններ միացվել են։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, դպրոցը, Արցախի դեսպանատունը, ոստիկանության բաժանմունքը, եկեղեցին և տրանսպորտի կանգառները։