Վաճառվում է 110 քմ մակերեսով արևկող 3 սենյականոց (4-ի ձևափոխված) բնակարան, որը գտնվում է 5 հարկանի շենքի 3-րդ հարկում, Գրիբոյեդով փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտ՝ 2-րդ գծում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ գորգ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Առկա է փակ պատշգամբ, ներկառուցված պահարաններ և դոմոֆոն։ Բակը խնամված է, ունի խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում «SAS» սուպերմարկետը, խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։