Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան` 200 քմ մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով եվրովերանորոգված է, և դեռևս չբնակեցված: Հատակը ծածկված է որակյալ իսպանական արտադրության կերամոգրանիտով, ննջասենյակներինը` (паркетная доска) մանրատախտակով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, ունի ընդարձակ խոհանոց ու հյուրասենյակ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով ու հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ` քաղաքի տարբեր կողմերի գեղեցիկ տեսարաններով: Խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված է հագեցած տեխնիկայով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով ու կայանատեղիով: Կա մաքրման ծառայություն: Մոտակայքում է գտնվում մետրոն, Ամերիկյան համալսարանը, տարատեսակ խանութներն ու ժամանցի վայրերը: