Վաճառվում է արևկող 3 սենյականոց բնակարան` 97 քմ մակերեսով, որը գտնվում է Լեռ Կամսար փողոցում՝ 12 հարկանի շենքի 7-րդ հարկում, Ամերիկյան համալսարանի մոտակայքում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Ունի 2 բացօթյա պատշգամբ: Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված տեխնիկայով: Շենքն ունի վերելակ, ստորգետնյա կայանատեղի: Բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում է գտնվում մետրոն, տարբեր խանութներ, դպրոց, բանկ, դեղատներ, հանգստի և ժամանցի վայրեր: Վաճառքն իրականացվում է ավտոկայանատեղիի, կահույքի և տեխնիկայի հետ միասին: